Քսիլիտոլ քաղցրացուցիչ մասին՝

Քսիլիտոլ -ը բնական 5-ածխածնային շաքար է, որը շատ արդյունավետ է ատամների քայքայման նվազեցման համար: Այն բնականաբար հայտնաբերված է մրգերում, օրինակի համար՝ սալոր կամ հատապտուղներում, և բանջարեղենում՝ օրինակ ծաղկակաղամբը և սունկում: Քսիլիտոլը քիմիապես կարելի է ստանալ նաև ծառերի բույսերից, օրինակ կեչին:

Չնայած այն ունի քաղցր համ, հակառակ շաքարին, այն չի վերածվում թթուների, որոնք առաջացնում են կարիես: Քսիլիտոլը բնական քաղցրացուցիչը հաստատված է FDA-ի և ADA-ի կողմից: Այն նույնքան քաղցր է, որքան սախարոզը, բայց ունի 33%-ով ավելի քիչ կալորիա: Հաշվի առնելով դա, այն ոչ միայն լավ ընտրություն է շաքարախտի, այլև ավելորդ քաշով տառապող մարդկանց համար։

Քսիլիտոլ-ի առավելությունները և ինչպես օգտագործելն են՝

1. Բերանի խոռոչի վարակի կանխարգելում՝

Քսիլիտոլը, ի լրումն ատամի կարիեսը վերահսկելու, նաև չեզոքացնում է բակտերիաների որոշակի տեսակներ, որոնք ատամների քայքայման հիմնական պատճառն են և կանխում են բերանի խոռոչի վարակները:

2. Բերանի տհաճ հոտի կանխարգելում`

Քսիլիտոլն օգնում է բերանի տհաճ հոտի դեպքում: Հենց այդ նպատակով են նշանակվում քսիլիտոլի հիմքով մաստակները՝ բերանի տհաճ հոտը նվազեցնելու և բերանում սառնության ու թարմության զգացում ստեղծելու համար։

3. Այն հակաբակտերիալ է՝

Քսիլիտոլի հիմնական քիմիական հատկություններից մէկը նրա ալկալայնությունն է։ Սա բարձրացնում է PH-ը և նվազեցնում թթվայնությունի օրգանիզմում, հատկապես բերանի խոռոչում: Քսիլիտոլի ալկալային բնույթը խոչընդոտում է բակտերիաների միջավայրի զարգացմանը:

Կշռի կորուստ՝

Քսիլիտոլի մէկ այլ ազդեցությունն այն է, որ դանդաղեցնում է սննդի մարսողության գործընթացը և արդյունքում ավելի շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի ստամոքսը լիովին դատարկվի: Սա նշանակում է, որ մարդիկ, ովքեր օգտագործում են քսիլիտոլ, ավելի երկար ժամանակ կշտացած են զգում, և դա նույնն է, ինչ երբ մարդն օգտագործում է բարձր մանրաթել պարունակող սնունդ:

Իմունային համակարգի ամրապնդում՝

Քսիլիտոլ-ն իր հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններով լավ խորհուրդ է մարմնի տարբեր մասերի վարակների դեմ պայքարելու համար, ինչպիսիք են սինուսները, բերանը, կոկորդը և ստամոքսը:

Անվնաս շաքար շաքարախտով հիվանդների համար`

Քսիլիտոլ-ը շաքար է, որը կարող է լավ փոխարինել շաքարախտով հիվանդ մարդկանց սախարոզայի (որը առկա է սովորական շաքարի մեջ): Սա նշանակում է, որ այս նյութը քիչ ազդեցություն ունի արյան շաքարի և ինսուլինի վրայ, և շաքարային դիաբետով մարդիկ կարող են օգտագործել քսիլիտոլ՝ առանց արյան շաքարի մակարդակի տատանումներ տեսնելու։

Որքա՞ն քսիլիտոլ կարող ենք օգտագործել:

Այսօր շատ զարգացած երկրներում երեխաների և մեծահասակների մոտ ատամների կարիեսը կանխելու համար խորհուրդ է տրվում օգտագործել քսիլիտոլ պարունակող առանց շաքարի մաստակներ։ Ատամների քայքայումը կանխելու համար անհրաժեշտ է օրական 10 գրամ քսիլիտոլի նվազագույն ընդունում (որը ներառում է քսիլիտոլ պարունակող 4-7 մաստակ):

Չպետք է մոռանալ, որ ատամների քայքայումը կանխելու համար քսիլիտոլի օգտագործման հաճախականությունն ավելի կարևոր է, քան դրա քանակը։ Այդ իսկ պատճառով, ատամնափառի առաջացման և ատամների քայքայման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օրական առնվազն 4-ից 6 անգամ օգտագործել քսիլիտոլ պարունակող միջոցներ։